Amazon ընկերության հիմնադիրը րոպեների ընթացքում հարստացել է 8 մլրդ դոլարով

Amazon ընկերության հիմնադիր ղեկավար Ջեֆ Բեզոսը մեկ շաբաթում երկու անգամ մեծացրել է իր կարողությունը միլիարդավոր դոլարներով:

Ինչպես հաղորդում է CNN-ը, գործարարի կարողությունն ուրբաթ ավելացել է շուրջ 8 մլրդ դոլարով: Դա տեղի է ունեցել, երբ Amazon-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 7 տոկոսով՝ աճուրդի վերջում հասնելով 2000 դոլարի՝ նախորդ օրվա 1870 դոլարի փոխարեն:
Ընկերությունը հինգշաբթի հայտնել էր 2019-ի վերջին երեք ամսվա կտրվածքով ստացած խոշոր եկամտի մասին, և այդ լուրերի ֆոնին ընկերության շուկայական արժեքը գերազանցել էր 1 տրիլիոն դոլարը:

Բեզոսի կարողությունն անմիջապես կապ ունի Amazon-ի բաժնետոմսերի գնի հետ: Նրան է պատկանում բաժնետոմսերի 57.5 մլն-ը կամ ընկերության 12 տոկոսը:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բեզոսի կարողությունն արդեն ավելացել էր 13.2 մլրդ դոլարով, ինչը կրկին պայմանավորված էր Amazon ընկերության բաժնետոմսերի կտրուկ թանկացմամբ՝ այս անգամ 12 տոկոսով: