ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ կլինեն. տնօրենի ԺՊ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում կադրային փոփոխություններ կլինեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում կադրային ջարդ չանելու թեմային:

«Կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, իսկ կադրային ջարդ չեմ արել, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունն այն տեղն է, ուր չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով, և մարդիկ պատասխանատվության բարձր զգացումով կատարում են իրենց աշխատանքը»,- ասաց Մարտիրոսյանը:
2019 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: