Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Վրաստանը փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին դեպի Երևան նախատեսված 2 չվերթ է չեղարկել: Այս մասին տեղեկանում ենք Թբիլիսիի միջազգային օդանավակայանի կայքից:
Այսօր Թբիլիսիից Երևան նույն ժամին պետք է թռիչք կատարեին Georgian Airways և Armenia Aircompany ընկերությունների ինքնաթիռները, սակայն երկու չվերթներն էլ չեղարկվել են:

Չվերթների չեղարկման պատճառը դեռևս հայտնի չէ: