«Մեռնելու ժամանակը չէ». Բիլի Այլիշը հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի գլխավոր երգը

Ամերիկացի հայտնի երգչուհի Բիլի Այլիշը հրապարակել է Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի` «Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարի գլխավոր երգը:


Այն մասին, որ 18-ամյա Այլիշը պետք է կատարի ֆիլմաշարի հերթական մասի գլխավոր երգը, հայտնի էր դարձել հունվարի կեսերին:
Երգչուհին դարձել է «Բոնդիանայի» ամբողջ պատմության մեջ ամենաերիտասարդ կատարողը: Ավելի վաղ 007 գործակալի մասին ֆիլմերի գլխավոր երգերը կատարել են Մադոննան, Փոլ Մաքքարթնին, այլք: 
Լույս ուրբաթ մոտ 4 րոպե տևողությամբ երգը հրապարակվել է YouTube տեսածառայությունում և այլ հարթակներում:
Բիլի Այլիշը հայտնի է դարձել 2016 թվականին Ocean Eyes դեբյուտային երգի թողարկումից հետո: Այս տարի նա հաղթանակ է գրանցել «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ` հաղթելով 4 գլխավոր անվանակարգերում: