Ուժային կառույցները խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքում․ Արմեն Աշոտյան

Ուժային կառույցները ամբողջությամբ խամաճիկ են դարձել Նիկոլ Փաշինյանի ձեռքերում։ 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Անիրավ, շինծու պատրվակներով մարդկանց ազատությունների եւ արժանապատվության ոտնահարումները սովորական լինել չեն կարող։
Յուրաքանչուր նման դեպք վկայում է երկրում ստեղծված խորը ճգնաժամի մասին: Իշխող վարչախումբը վերածվում է պետական կառույցները ուզուրպացնող խունտայի, որն իր գործողություններով երկրում վախի մթնոլորտ է փորձում ստեղծել։
Ուզում եմ, որ ականջներիդ օղ անեք. պատասխան եք տալու ձեր գործած ամեն ապօրինության համար, Սահմանադրությունը ոտնահարելու ամեն դեպքի համար, մարդկանց ու երկրի ճակատագրի հետ խաղալու համար։
Շատ մոտ է ձեր արարքների համար հաշիվ տալու ժամանակը, ու այդ հաշիվը արդարացիիրեն փակելու եք դուք անձամբ՝ օրենքների ողջ խստությամբ։
Ձեր սանձարձակությունների ՀԴՄ-ն խփելու է ժողովուրդը»։