Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վարչապետի հրամանով Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Մարտիրոսյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ»,- ասված է հաղորդագրության մեջ: