Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհին գրավիչ կազմվածքն ընդգծող զգեստով լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի 22-ամյա Քայլի Ջեները խոր գրգռաճեղքով կարմիր զգեստով ցուցադրել է գրավիչ կազմվածքը: 

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղը լուսանկարները հրապարակել է Instagram սոցիալական կայքի իր էջում:
Kylie Cosmetics ընկերության հիմնադիրն այդ զգեստով ներկայացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակաբաշխությանը հաջորդած ճոխ խնջույքին: Նա կերպարն ամբողջացրել է արծաթագույն թանկարժեք զարդերով, նուրբ դիմահարդարմամբ և պարզ սանրվածքով: