ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»,-հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

«Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ Արթուր Դանիելյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի և այլ անձանց բերման ենթարկելու գործողությունները, կարող եմ ենթադրել, որ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով է բերման ենթարկվել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: