Արցախում երկու զինծառայող է զոհվել

Արցախում երկու զինծառայող է մահացել: 

«Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։ Ցավակցում ենք։»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ «Առաջին Լուրերը» հայտնել էր, որ փետրվարի 7-ին էլ Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ էին մնացել չորս պայմանագրային զինծառայողներ, որոնցից երեքը մահացել էին, նրանք խրամատում էին եղել՝ մարտական հերթապահության։