«Բերում են իրենց մորքուրի, հորքուրի աղջիկներին, մեկը մյուսի հարսին է բերում». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է, աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել (տեսանյութ)

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լարված իրավիճակ է: Աշխատողներին պարտադրում են ազատման դիմումներ գրել:
ԲԿ-ի բուժքույրերից Ժենյա Մկրտչյանը պատմեց, որ անհիմն կերպով մեծաթիվ մարդկանց փորձում են ազատել աշխատանքից, ասում են՝ եկեք, դիմում գրեք, կամ էլ այնպես կգրենք, որ ուրիշ տեղ աշխատանքի չեք ընդունվի, սպառնում են:
«Ինչ-որ մեկը հարձակվեց վրաս, ուզում էր հարվածել, հայհոյեց: Ի՞նչ իրավունքով են ինձ ասում, դու պետք է դիմում գրես, գնաս: Միայն ինձ չէ, տարբեր բաժիններից մարդկանց ստիպում են, որ գրեն ազատման դիմումներ, 8 հոգու վերակենդանացման բաժանմուքից են ազատել: Ամեն բաժիններից էլ ազատում են՝ բերելով իրենց մարդկանց՝ մորքուրի, հորքուրի աղջիկներին, մեկը մյուսի հարսին է բերում, մեկը մյուսի տալի աղջկան է բերում՝ ազատելով մնացածին»:


Աղբյուրը՝ Tert.am