Համացանցում տարածվել է հուզիչ տեսանյութ, որում սիրիացի հայրը դստերը սովորեցնում է ռմբակոծություններին բարձր ծիծաղով արձագանքել | Տեսանյութ

Բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է հուզիչ տեսանյութ, որը վերաբերում է տարիներ շարունակ Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմին և ցույց է տալիս՝ ինչպես են սիրիացիները փորձում համակերպվել ստեղծված իրավիճակի հետ:

Տեսանյութի հերոսները Աբդուլլահ Մոհամադ անունով տղամարդն ու նրա երեքամյա դուստրը՝ Սալվան են:

Հայրը փորձում է երեխային սովորեցնել հաճախ հնչող ռմբակոծությունների ձայնին վախի և լացի փոխարեն ծիծաղով արձագանքել:

Նշվում է, որ ընտանիքը ռազմական գործողությունների էպիկենտրոն հանդիսացող Իդլիբից տեղափոխվել է Սարմադա շրջան:

Ընտանիքի հայրը փորձում է երեխային «բուժել» պատերազմի հասցրած տրավմայից՝ համոզելով, որ ընկնող ռումբերի ձայնը պարզապես խաղի մի մասն է: Նա դստերն ասում է, որ ամեն անգամ ընկնող ռումբի ձայնը լսելիս, նա պետք է բարձր ծիծաղի: