Հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է

Երեկ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է։
«Ավտոմեքենայում եղել է վեց հոգի՝ վարորդը ներառյալ։ Բոլորի վիճակը բավարար է, 1 հոգին Մուրացանի հոսպիտալում հետազոտման է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է ԶՈւ ԳՇ վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։
Վերջինիս խոսքով, մեքենայի կողաշրջմնան հետևանքով որևէ լուրջ բան չի եղել, անգամ մեքենան չի վնասվել։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը ճանապարհներին առկա ձյունն ու բուքն են։