Ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է. Գևորգ Դերձյան

Օրեր առաջ ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,– գրել է նա:

Աղջիկը գիտակցության էր եկել մարտի 10-ին։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին 28-ամյա Դավիթ Պողոսյանը Գյումրիում դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, վերջինս մահացել է։ Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ: