Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 14 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 249 է, մեկ քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 14 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 249: Այս մասին քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր տուն են վերադարձել առողջացած 4 հոգի, ավելի վաղ մեկուսացված 37 հոգի:
Ըստ նրա՝ վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի: 
Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:
Վարչապետի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ 868 մեկուսացված քաղաքացիներ կան, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։