Ուկրաինայի և Հայաստանի 150-ից ավել քաղաքացիներ են տեղափոխել Կիև-Երեևան-Կիև հատուկ չվերթով

Մարտի 25-ին ուկրաինական ավիաընկերության հատուկ չվերթով քաղաքացիները տեղափոխման հնարավորություն ստացան, - հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Մասնավորապես Կիևից Երևան փոխադրվել է 62 ուղևոր, իսկ Երևանից Կիև՝ 92-ը:


Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հատուկ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի Դեսպան Իվան Կուլեբայի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Ըստ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության՝ շարունակվում են Ուկրաինայի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները:

Հիշեցնենք որ, Ուկրաինան մարտի 16-ից փակել է երկրի սահմանները։ Արտասահմանում մնացած քաղաքացիների փոխադրումները կատարվում են հատուկ չվերթների միջոցով։