Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվարին պարգևատրվել է ընդհանուր 6.590.000 ՀՀ դրամով. պարգևատրվածների ցանկը | Լուսանկար

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարտի 2-ին ստորագրած կարգադրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակից փետրվար ամսվա աշխատանքի համար պարգևատրվել է, ընդհանուր առմամբ, 6.590.000 ՀՀ դրամով։ «Առաջին Լուրերն» այս մասին տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքից:

Որոշման համաձայն՝ պարգևատրումները կատարվել են աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար:

Պարգևատրված 20 աշխատակիցներից են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ յուրաքանչյուրը 480.000 դրամի չափով, իսկ քաղաքապետարանի վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000 դրամի չափով։