Ռուսաստանում մոտ 220 կգ կշռող կինը երեխա է լույս աշխարհ բերել

ՌԴ Վոլգոգրադ քաղաքում առողջ աղջիկ է լույս աշխարհ բերել մոտ 220 կգ կշռող բնակչուհին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Վոլգոգրադի մարզի առողջապահության հարցերով հանձնաժողովին:

Գերատեսչությունից հայտնել են, որ 2020 թվականի մարտի կեսերին եզակի դեպք է տեղի ունեցել. Վոլգոգրադի բուժկենտրոններից մեկում երջանիկ մայր է դարձել մարզի բնակչուհին, որի մարմնի քաշը հասնում է մոտ 220 կգ-ի:  

Նշվում է, որ կինը առողջական խնդիրների պատճառով հղիության ընթացքում գտնվել է մանկաբարձ-գինեկոլոգի հսկողության տակ, մարտի 18-ին նրան կեսարյան հատում են արել: Բարդ վիրահատությանը մասնակցելու համար մասնագետների են հրավիրել նաև այլ բուժկենտրոններից: Լույս աշխարհ է եկել առողջ աղջիկ՝ 2470 գրամ քաշով և 49 սմ հասակով: Մայրն ու երեխան գտնվում են բժիշկների հսկողության տակ և իրենց լավ են զգում: