Վաշինգտոնի նահանգում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել

Նախօրեին ԱՄՆ Վաշինգտոն նահանգի առողջապահության պաշտոնյաները հայտնել են, որ նոր կորոնավիրուսից ևս չորս մարդ է մահացել՝ նահանգում զոհերի թիվը հասցնելով 6 մարդու: Այս մասին գրում է CBS News-ը։
Հիվանդությունը, որը ծագել է կենտրոնական Չինաստանում, տարածվում է ԱՄՆ նահանգներում։
Ջորջիա նահանգում նախօրեին հաստատվեց առաջին 2 դեպքերը։
Հիվանդությունից տուժել է առնվազն 70 երկիր՝ գրանցվել է 90 000 դեպք և 3,100 մահ: Դեպքերի և մահերի ճնշող մեծամասնությունը եղել է Չինաստանում:
Վաշինգտոնի գիտնականների մի խումբ նշում է, որ նահանգում 2 մահը կարող է լինել միայն սառցաբեկորի գագաթը՝ նշելով, որ հարյուրավոր մարդիկ Քինգ շրջանում, որտեղ գտնվում է Սիեթլը, կարող են արդեն վարակված լինել հիվանդությամբ:
Առողջապահության պաշտոնյաները COVD-19-ի թեթև և նույնիսկ ասիմպտոմատիկ դեպքերի չբացահայտված լինելը համարում են հիվանդության դեմ պայքարի ամենամեծ մարտահրավերներից մեկը: