Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 4000-ը. Իսպանիայի առողջապահության նախարարություն

Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն անցել է 4000-ից, վերջին օրվա ընթացքում մահացել է 655 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Իսպանիայի առողջապահության նախարարությանը:

Մարտի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում 56 188 է, վերջին օրվա ընթացքում հաստատվել է վարակման շուրջ 8500 դեպք: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 4089 մարդ:
Ծանր վիճակում է գտնվում շուրջ 3700 հիվանդ, 7000-ից ավելին առողջացել է: 
Իրավիճակը ծանր է Մադրիդում (ավելի քան 17 000 գրանցված դեպք և ավելի քան 2000 մահ): Իրավիճակը վատանում է նաև Կատալոնիայում (11 500 վարակակիր և 672 մահ): Կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են գրանցվել Իսպանիայի բացառապես բոլոր ինքնավար շրջաններում, բոլոր շրջանններում էլ մահվան դեպքեր կան:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։