Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 52-ի

Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կիրակի օրվանից հետո ավելացել է 18-ով` հասնելով 52-ի: Եվրոպայում համաճարակից ամենաշատ տուժած երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1835 դեպք, հայտնում է The Guardian պարբերականը:

Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով` վարակից ապաքինվել է մոտ 149 մարդ: Իշխանությունների տվյալներով` 742 հոգի դիմել է հիվանդանոց, որից 166-ը ինտենսիվ բուժում է ստանում: Վարակվածների ճնշող մեծամասնության մոտ ախտանշանները կա՛մ քիչ են եղել, կա՛մ բացակայել են, ուստի նրանք բուժվում են տնային պայմաններում:

Երկրի իշխանությունները  65 տարեկանից բարձր անձանց խորհուրդ են տվել հաջորդ երկու շաբաթվա ընթացքում տանը մնալ, քանի որ նրանք ամենախոցելի խմբերի մեջ են մտնում: