Օրեր առաջ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում սրտի բարդ վիրահատության ենթարկված, 5-ամյա Անգելինան, մահացել է

4,5 ամյա Անգելինան, ով օրեր առաջ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտի բարդ վիրահատության էր ենթարկվել, այսօր մահացել է:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի լույս 9-ի գիշերը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում երեխային «արհեստական ձախ փորոք» կոչվող սարք են տեղադրել:


Սա համարվում էր եզակի վիրահատություն էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում:Վիրահատությունն անցկացրել են հայտնի սրտավիրաբույժ Հրայր Հովակիմյանը, որն այժմ գտնվում է Հայաստանում, ինչպես նաև Գագիկ Հեբոյանն՝ իր գործընկերների հետ:

Վիրահատությունն արժեցել էր 100 000 դոլար, այդ գումարի 70%-ը հավաքվել էր 2 օրում: Մյուս 30%-ը վճարվել էր պետբյուջեից:

Նշենք, որ այսօր բարեգործական նախաձեռնությունների հեղինակ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր Անգելինայի մահվան մասին. «Մեր Անգելինան գնաց հրեշտակների մոտ, պուճուրը լքեց մեզ։ Բոլորիս մեծ համբերություն»,-նշել էր նա:

Նա նշել է, որ թեև վիրահատությունը բարեհաջող էր անցել, երեխան չի դիմացել հետվիրահատական բարդություններին: