Բերման է ենթարկվել 60 քաղաքացի, կազմվել է 286 արձանագրություն | Տեսանյութ

Ոստիկանության պետ Արման Սարգսյանն Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց, որ այսօր Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանած կարգը խախտելու համար ժամը 08։30-ի դրությամբ արդեն կազմվել է 286 արձանագրություն, և ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 60 քաղաքացի։ 

«685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են երկուսից ավել ուղևորով, վարորդը ներառյալ։ Նրանց զգուշացվել է, իսկ 9 ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների վարորդի նկատմամբ ավել նստատեղերով ուղևորներ ունենալու համար կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ»,- նշեց Սարգսյանը։