Կորոնավիրուսի եւս 7 դեպք է ախտորոշվել, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 122-ի․ նախարար | Տեսանյութ

Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել եւս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են "արտադրամասի օջախի" հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։


«Դա իհարկե իրավիճակը ինչ-որ չափով լավավնում է, բայց ոչ ամբողջությամբ, քանի որ սպասում ենք, որ արտադրամասի դեպքերի թիվը մեծանալու է՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ», - ասել է նախարարը։