Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը մեկ օրում ավելացել են 800-ով և հասել 2336-ի, մահացության դեպքերը՝ 77-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 800-ով՝ հասնելով 2336-ի, վարակից մահացածների թիվը հասել է 77-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Իրանի առողջապահության փոխնախարար Ալիռեզա Ռաիսիին:


«Վերջին տվյալների համաձայն՝ վարակման նոր դեպքերը 825-ն են, մահվան ելքով դեպքերը՝ 11-ը: Ուրախացնում է այն, որ 435 մարդ ապաքինվել է»,- հաղորդել է փոխնախարարը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի խորհրդարանի 23 պատգամավորի մոտ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ COVID-19 կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացության դեպքերը գերազանցել են 3100-ը, վարակակիր է ավելի քան 90 000 մարդ: Վիրուսը տարածվել է 72 երկրում: