Փաշինյանի ուսապարկը տանող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը ԵՊՀ-ում հարցեր է կարգավորում

«Ժամանակ առաջ գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորի ընտրություններին չխոչընդոտելու համար ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ձեռնաշղթաներով բերման ենթարկելու և այլ դեպքերի հետևում կանգնած էր ԵՊՀ պահակային ծառայության պետ Լևոն Առուստամյանը, որին ծառայությունների դիմաց պետք է նշանակեին ուսանողական հանրակացարանի տնօրեն:

Մեր հարցին ի պատասխան՝ նա կտրուկ ժխտել էր իր նշանակվելու հնարավորությունը։ Երեկ տեղեկացանք, որ նա օրեր առաջ հանրակացարանների տնօրեն է կարգվել, ինչը հաստատեց ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը. «Այո, նա այժմ տնօրեն է»:

Այս նշանակման «հմայքն» այն է, որ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն առանձնապես հակված չի եղել նշանակել, հարցը կարգավորել է Ղազարը` Նիկոլ Փաշինյանի հայտնի «ռյուկզակն» իր ուսերին կրող, այժմ անվտանգության աշխատակից Ղազար Ղազարյանը»,-գրում է «Հրապարակ» թերթը: