Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչն օրեր առաջ մասնակցել է նշանադրության. այժմ մեկուսացվում են նշանադրությանը ներկա եղած անձինք | Տեսանյութ

Կորոնավիրուսով վարակված Էջմիածնի բնակիչն օրեր առաջ մասնակցել է նշանադրության արարողության, և այս պահին նշանադրությանը մասնակցած անձանց մեկուսացնում են:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական  վարչության պետ Մարիամ Պողոսյանը:

«Բնակիչները միայն Էջմիածնի Մաշտոցի փողոցի շենքերից մեկից չեն»,-ասաց Պողոսյանը՝ նշելով, թե նախնական տեղեկություններով՝ նշանադրությունը կայացել է մարտի 8-ին:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 3 նոր դեպքի մասին հայտնի դարձավ երեկ: Նրանցից մեկը Էջմիածին քաղաքի բնակիչ է: