«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է չվերթների գերակշիռ մասը

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝  տեղեկացնելով, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ չվերթների գերակշիռ մասը դադարեցվում են։


Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Արմենիա ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին վերադարձվել են գումարները կամ կատարվել է անվճար օրվա փոփոխություն:
Արմենիա ավիաընկերության համար առաջնայինը իր թռիչքային անձնակազմի և ուղևորների անվտանգությունն է՝ չնայած կրած ֆինանսական զգալի կորուստներին:
Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ չեղարկվում են բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը:
Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չեղարկվում են մինչև ապրիլի 9-ը բոլոր չվերթները»։