Կորոնավիրուսով վարակված, բայց որեւէ բուժում չստացող քաղաքացիներին կտեղավորենք հյուրանոցներում. Նիկոլ Փաշինյան | Տեսանյութ

Մենք այսօր հիվանդանոցային հնարավորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք. այսօր հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք որեւէ բուժում չեն ստանում: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ պացիենտների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթեւ է, որեւէ բուժում չեն ստանում. «Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի եւ պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում եւ որոշեցինք, որ թեթեւ դեպքերին, որոնք ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:

Մանրամասները տեսանյութում.