Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինծառայող է վիրավորվել և մահացել

Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդմամբ՝ երեկ երեկոյան Տավուշի ուղղությամբ «հայկական գնդակից վիրավորվել, այնուհետ հիվանդանոցում մահացել է զինծառայող Փաշազադե Օրհան Նազիմօղլուն»:

Նշվում է, որ ծանր վիրավորումից հետո զինվորը շտապ կարգով տեղափոխվել է Ղազախի ախտորոշիչ կենտրոն, բայց բժիշկներին չի հաջողվել փրկել կյանքը։