«Գոլդեն Փելեսում» կարատինում գտնվող քաղաքացիները մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն

Մարտի 1-ին Իրանից ժամանած և կորոնավիրուսի կարանտինում գտնվող 31 քաղաքացին կրկնակի թեստավորումից հետո, մինչև շաբաթվա վերջ՝ մարտի 15-ը, դուրս կգան կարանտինից, PanARMENIAN.Net-ին ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:


Անդրադառնալով ՀՀ-ում վարակի մեկ հաստատված դեպիքն՝ նա նշեց, որ քաղաքացին իրեն լավ է զգում, գանգատներ չունի:

«Կրկնակի թեստ կդրվի, որից հետո, եթե վիրուսը բացառվի, նա դուրս կգրվի: Իսկ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները նույնպես իրենց լավ են զգում, կրկնակի թեստավորումից հետո, եթե ամեն ինչ լավ լինի, մինչև շաբաթվա վերջ դուրս կգրվեն»,- ասաց Նիկողոսյանը:

ԱՆ խոսնակը նշեց նաև, որ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր երկրում չկան: