«Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել». Փաշինյան | Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ Varieties of Democracy կազմակերպությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության մասին զեկույցը, որով Հայաստանը ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ է արձանագրել:

«Հայաստանի ժողովրդավարական ակտիվիստները այժմ կարող են քաղել խաղաղ ցույցերի պտուղները և տոնել այն փաստը, որ 2019-ից երկիրը կառավարում է ժողովովրդավական գործընթացով ընտրված կառավարությունը»,-զեկույցից հատված է մեջբերել վարչապետը՝ նշելով, որ զեկույցում ժողովրդավարությունը կոնկրետ ցուցիչներ է նշել:

Հաջորդ զեկույցը, որով Հայաստանն առաջընթաց է գրանցել, 2020-ի Տնտեսական ազատության ցուցիչն է, որտեղ ՀՀ-ն այս տարի փոխել է իր կարգավիճակը:

«Եթե նախկինում համարվում էր չափավոր ազատ, 2020-ին գնահատվել է հիմնականում ազատ: Հայաստանը 13 հորիզոնականով առաջընթաց է գրանցել: Նախկինում զբաղեցրած 47-րդ տեղից 34-րդ տեղն է տեղափոխվել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս զեկույցի համաձայն՝ Հայաստանը 8 ցուցանիշներով առաջընթաց է գրանցել:

Մանրամասները՝ տեսանյութում: