Կորոնավիրուսով վարակվածներից մեկը ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքույր է | Տեսանյութ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի»,-գրել է նա՝ կոչ անելով հարգել բուժաշխատողների աշխատանքն ու մնալ տանը։