Կորոնավիրուսի պատճառով Նունե Եսայանի համերգը Մոսկվայում հետաձգվել է

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է երգչուհի Նունե Եսայանի՝ Մոսկվայում նախատեսված համերգը: Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում: Համերգը պետք է կայանար ապրիլի 4-ին Կրեմլում: Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա: Երգչուհին նշել է, որ հետագա նորությունների մասին կտեղեկացնի:


«Սիրելի՛ հանդիսատես, ցավով եմ նշում, որ մոսկովյան իշխանության որոշման արդյունքում իմ մենահամերգը հետաձգվում է: Հետագա նորությունների մասին ձեզ ուղիղ եթերի միջոցով կտեղեկացնեմ»,- գրել է նա:

Օրերս Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է ստորագրել, ըստ որի, մինչեւ ապրիլի 10 Մոսկվայում կարգելվեն բոլոր մասսայական միջոցառումները, որոնցում նախատեսված է 5 հազար մարդու մասնակցություն: Սա արվում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: