Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց, թե երբ կրկին կգրկախառնվենք. Հռոմի Ֆրանցիսկոս պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ուղերձ է հղել, որում ասվում է. «Այսօր՝ քնելուց առաջ, մտածեք այն օրվա մասին, թե երբ կրկին դուրս կգանք փողոց: Այն մասին, թե երբ կրկին կգրկախառնվենք, իսկ ընտանիքով առևտուր անելու հնարավորությունը իրական տոն կթվա:
Կմտածենք այն օրվա մասին, թե ինչպես մեր կյանք կվերադառնան սուրճը՝ սրճարաններում, գրկախառնությունները, միմյանց հպված մարդկանց լուսանկարները:

Կմտածենք այն մասին, թե ինչպես իրողությունն անցյալ կդառնա, իսկ մեր բնականոն կյանքը՝ նվեր՝ անսպասելի և հիասքանչ:
Մենք կսիրենք այն ամենը, ինչ մինչ օրս թվում էր բնականոն մի բան, կգնահատենք ամեն վայրկյանը. ծովափում լողալը, արևածագը, արևամուտը, կենացներն ու ժպիտները:

Մենք կրկին միասին կծիծաղենք:
Ուժ և քաջություն ձեզ:
Շուտով կհանդիպենք»: