Ինչպես են ոստիկանության հատուկ ուժերը տեղակայվում Երեւանի փողոցներում | Տեսանյութ

Ոստիկանության հատուկ ուժերն արդեն Երեւանի փողոցներում են: Այսօրվանից ՀՀ ոստկանությունը հատուկ հսկողություն է սահմանելու մարդկանց տեղաշարժը վերահսկելու համար:

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել եւ բնակչությանը հորդորել՝
- խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը.

- բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
- խստագույնս պահպանել պարետի որոշումներով սահմանվող պահանջները, որոնց չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Քիչ առաջ վարչապետը ֆյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, եւ այդ բացատրությունը պետք է տեղավորվի միայն կենսական նշանակության անհրաժեշտ տրամաբանության մեջ: Նա նաեւ նշեց, որ տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման: