ՀՀ-ն պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին. ԱՀԿ-ն մոնիտորինգ է անցկացրել Հայաստանի հիվանդանոցներում

«Մի քանի օր է, ինչ Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները՝ մեծ հիվանդանոցներում մոնիտորինգ են անում, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմակայել կորոնավիրուսին:

Ի՞նչ եզրակացության եկան՝ հարցրինք հիվանդանոցներից մեկի պատասխանատուին։
«Գտան, որ մեծ ծավալով հիվանդների դեպքում ծանր կլինի, չենք կարողանա դիմագրավել, եթե չլինի ԱՀԿ-ի օգնությունը»:

Ինչո՞ւ չեք կարող։ «Մահճակալների, դեղորայքի ծավալների խնդիր կա․․․ բուն էպիդեմիան սկսվելու դեպքում չի լինելու 2-4 դեպք, կարող են լինել 100-200-ից ավելի։ Որոշել ենք, որ հիվանդանոցներն արտակարգ իրավիճակի ռեժիմով են աշխատելու՝ ինչպես պատերազմների ժամանակ։

Վերապրոֆիլավորվելու ենք՝ պլանային հիվանդներ չենք ընդունելու, զբաղված ենք լինելու կորոնավիրուսով»: Բուժման ծախսերն ո՞վ է հոգալու։ «Պետությունը»»,-գրում է «Հրապարակ» թերթը: