ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված երկրորդ պացիենտն է դուրս գրվել հիվանդանոցից

Հիվանդանոցից այսօր դուրս է գրվում երկրորդ պացիենտը, ում մոտ կորոնավիրուս է ախտորոշված եղել, սակայն այժմ հետազոտությունները վիրուսի բացակայություն են ցույց տվել:

Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

«Վերջինիս հետ մեկտեղ դուրս է գրվել նաեւ իր մայրը, ում հետ միասին նրանք ապրել են 21 օր նույն սենյակում և չնայած դրան, մայրը չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,-ասված է կենտրոնի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի հիվանդանոցից դուրս էր գրվել կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին, որը ՀՀ էր ժամանել Իրանից:
Մարտի 20-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 160 դեպք: