«Էրեբունի» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբից երիտասարդ կին է մահացել

Մարտի 8-ին «Մարտունի» ԲԿ է տեղափոխվել 23-25 տարեկան կին՝ երկկողմանի թոքաբորբով։ Նույն օրը նա տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։

«Քաղաքացին դիմել է մեզ 17։15-ին երկկողմանի թոքաբորբով, արվել են բոլոր միջոցառումները։

Երեկոյան՝ 22։30-ին տեղափոխվել է «Էրեբուն» ԲԿ, որոշ ժամանակ անց մահացել է։ Կորոնավիրուսի կասկած չի եղել, նրա մոտ խորացված թոքաբորբ էր, թոքերի վրա ուռուցք էր գոյացել»,– news.am-ին ասել է ԲԿ-ի տնօրենը։