Երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին. վարչապետը՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պայմաններում հրատապ անելիքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու լուսանկար հրապարակել՝ նշելով, որ քննարկում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված նոր սահմանափակումների պայմաններում անելիքները:
«Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ գիշերը վարչապետը հայտնել էր կորոնավիրուսի հաստատված ևս 41 դեպքի մասին և տեղեկացրել, որ այսօր առավոտից առնվազն 1 շաբաթով կդադարեցվի ռեստորաններն ու սրճարանները, ինչպես նաև շինարարական աշխատանքները, արդյունաբերական որոշ ձեռնարկությունների գործունեությունը:
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում այս պահին կա կորոնավիրուսի գրանցված 235 դեպք: