«Ծառուկյանը դիմակի կարիքը չունի. բարի մարդկանց այդ հիվանդությունները չի կպնում». Գագիկ Ծառուկյան

Անկեղծ ասեմ, շատ վատ եմ եմ գնահատում: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին:


«Բոլորս էլ գիտենք, որ ամբողջ աշխարհում տարածվում է, ընդլայնվում է:Մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին եւ դեղատներին, որ անպայման ապահովեն գրիպի վիրուսի դեմ եւ մասկաների հարցը: Էսօր մեկ ամիս հետո եկել, չոքել ա մեր դուռը, տեսնում ես՝ մասկաներ չկա, դեղորայք չկա: Չհասկացա, ապտեկայի տերը, հիվանդանոցի տերը պարտավոր էր, մեկ ամիս առջ պետք է հանձնարարություն տար պարտադիր, որ որտեղից ուզում է, թող բերեր, ապահովեր»,-ասաց նա:

Հարցին, թե ինքն անձամբ փորձել է դեղատնից դիմակ առնել, ու չի՞ ճարել, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ծառուկյանը դրա կարիքը չունի, բարի մարդկանց այդ հիվանդությունները չի կպնում: Եթե մարդիկ լավ առաջարկներ են անում, պետք է բարի լինեն դրանք կատարելու, ոչ թե արդարանալու: Արդարանում են միայն թույլ մարդիկ»: