Երևանն ու երևանցիները՝ հատուկ հսկողության պայմաննեերում․ ֆոտոշարք

Մայրաքաղաքում ոստիկաններն իրականացնում են արտակարգ դրության պայմաններում իրենց ծառայությունը։ Photolure-ի տեսախցիկը ֆիքսել է, որ մեր համաքաղաքացիները հետևում են պարետի ցուցումներին և տնից դուրս են եկել հատուկ ձևաթուղթը լրացրած։


Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասել էր, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում երեկվանից ուժի մեջ մտած սահմանափակումների իրականացման համար: 

«Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին, որ պահպանեն պարետի ցուցումները, և խնդրում ենք քաղաքացիներին, որ Պարետի ցուցումներին համապատասխան՝ կատարեն պահանջները»,- նշել է ոստիկանության պետի տեղակալը: