Ովքեր կարող են կորոնավիրուսի թեստ հանձնել․ պարզաբանում է փոխնախարարը

«Մինչ այս շաբաթվա վերջ հինգ հազարից ավելի թեստ ձեռք կբերենք, բայց մենք ամեն օր շարունակում ենք աշխատել միջազգային գործընկերների հետ, այս պահին ունենք բավարար քանակի թեստ»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

Պատասխանելով հարցին՝ նա նշեց, թե ովքեր կարող են թեստ հանձնել․ «Մենք թեստավորում ենք այն անձանց, ում մոտ կան կլինիկական ախտանիշներ, ժամանել է համաճարակաբանական առումով լարված երկրներից, երրորդը՝ շփում է ունեցել վարակված անձանց հետ»։