Կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակում որ ընտանիքներին և որ դեպքում Կառավարությունը կտրամադրի աջակցություն

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Կառավարության որոշմամբ աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

  • երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել
  • ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած
  • միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:

Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար: