ՌԴ-ից թռիչքները Երեւան կիրականացվեն բացառապես Մոսկվայից

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղեւորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:

«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երեւան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: