Տանից դուրս գալիս՝ անձը պարտադիր պետք է ունենա համապատասխան թերթիկ

Այսօր՝ մարտի 24-ին, ընդունվեց որոշում, համաձայն որի խստացվում է արտակարգ դրությունը։
Ըստ այդմ՝ տանից դուրս գալիս պարտադիր պետք ունենալ լրացված թերթիկ, որի մեջ պետք է ներառված լինեն անձի անուն, ազգանուն, հայրանուն, ելքի ժամ, ելքի հասցե, այցելության վայրի հասցե և անվանում, այցելության նպատակ և վերադարձի ակնկալվող ժամ։

Թերթիկը կարող է լրացված լինել նաև ձեռագիր։