Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվում դպրոցահասակ երեխաներ ու բուժաշխատողներ կան

Հայաստանում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխաներ կան, կան նաև բուժաշխատողներ. մեկ բուժքույր, մեկ բժիշկ և շտապօգնության մեկ վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:


«Դպրոցահասակ երեխաներ կան, նրանք լավ են, ախտանիշ չունեն, կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չկա»,-ասաց Թորոսյանը:

Ինչ վերաբերում է բժիշկներին, նախարարն ասաց, որ նրանց համար ապահովվում է առաջին հերթին լավ կենցաղային պայմաններ, ապահովված են սնունդով, տրանսպորտով՝ տուն գնալու համար, հյուրանոցում ապրելու, քանի որ կան բժիշկներ, որոնք որոշել են տուն չգնալ, իրենք իրենց համարում են ռիսկային: