Երեք մահ` մեկ օրում. կորոնավիրուսի պիկը կարող է լինել ցանկացած պահի

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում միայն այսօր արձանագրվել է մահվան երեք դեպք։ Երեք պացիենտներն էլ ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն և խրոնիկ հիվանդություններ։

Ավելի վաղ «Առաջին Լուրերը» հայտնել էր, որ Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 92 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը հասել է 663-ի: 

«Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, պիկ կարող է լինել ցանկացած պահի»։ Այս մասին ապրիլի 2-ին, ասուլիսի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը

«Պիկը միշտ երեւում է, երբ արդեն սկսում ես ամեն օր նվազող դեպքեր, եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք, շարունակենք հայտնաբերումները եւ ինչ-որ մի պահից սկսենք ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, կարող ենք ասել՝ երեկ չէ առաջին օրը վիրուսի պիկն էր եւ այսուհետ ունենալու ենք անկում։ Այդ օրը կանխատեսել մենք չենք կարող, սական ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասել է նախարարը։