Ucom ընկերության ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել. ավելի քան 50 աշխատակից


Ucom ընկերության կառավարման անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել:

1lurer.am-ին հայտնի է դարձել, որ ավելի քան 50 առանցքային դերակատարում ունեցող աշխատակից որոշել է հեռանալ Ucom ընկերությունից։ Կան տարաձայնություններ: Պատճառն այն է, որ սեփականատերերն ուզում են Ucom-ի տնօրենի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական Ucom ընկերությունն ավելի վաղ հաստատել էր կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հայաստանյան բիզնեսը՝  Beeline-ը գնելու շուրջ քննարկումների փաստը: