Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ


Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել Կրասնոդար - Երևան չարտերային թռիչքի մասին:

«Մայիսի 23-ին Ժամը 15։15 Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից «Азимут» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։

Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ։

Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին։

Խորին շնորհակալություն ենք հայտնում Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարությանը և կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանին չվերթի կազմակերկման և ֆինանսավորման համար։

Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր»,-ասված է հյուպատոսության հայտարարության մեջ։