Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք. մարզպետ


Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մարզպետ Գնել Սանոսյանը։

Սանոսյանը նշել է նաև, որ մարզում կորոնավիրուսից ապաքինվել է 3 մարդ։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մայիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 146, մահվան՝ 1 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 3538 է, մահվան դեպքերինը՝ 47։